Երեկ Մաշտոցի պողոտայից շուրջ 120 մեքենա է տարվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդներին հրավիրել էին ոստիկանության կենտրոնական բաժին՝ բացատրություն տալու: Այս մասին երեկվա ցույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնել էր վարորդներից մեկը:
Մանրամասներ պարզելու համար կապվեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն: Սակայն մեզ որևէ խելամիտ տեղեկություն չհայտնեցին՝ պատասխանելով, որ տարբեր վարչական շրջաններից տասնյակ մեքենաներ են տարվել տուգանային հրապարակ և վարչական պատժի ենթարկվել: Իսկ այն հարցին, թե քանի մեքենա է հանձնվել սեփականատիրոջը նույնպես հստակ պատասխան չեղավ:
Էլեն Բարսեղյան