Ոստիկանությունը հստակ տվյալներ չունի, թե քանի ավտոմեքենա է տուգանային հրապարակ տարվել

Երեկ Մաշտոցի պողոտայից շուրջ 120 մեքենա է տարվել ՃՈ  հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդներին հրավիրել էին ոստիկանության կենտրոնական բաժին՝ բացատրություն տալու: Այս մասին երեկվա ցույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնել էր վարորդներից մեկը:

Մանրամասներ պարզելու համար կապվեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն: Սակայն մեզ որևէ խելամիտ տեղեկություն չհայտնեցին՝ պատասխանելով, որ տարբեր վարչական շրջաններից տասնյակ մեքենաներ են տարվել տուգանային հրապարակ և վարչական պատժի ենթարկվել: Իսկ այն հարցին, թե քանի մեքենա է հանձնվել սեփականատիրոջը նույնպես հստակ պատասխան չեղավ:

Էլեն Բարսեղյան 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել