Բաղրամյան պողոտն շարունակվում է փակիված մնալ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները շարունակում են հավաքված մնալ պողոտայում:
Քիչ առաջ այստեղ էին ԱԺ պատգամավորներ, ովքեր սակայն հեռացան՝ վերադառնալու խոստումով: Իրավաբան.net-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ցույցի վերաբերյալ՝ նշելով, որ իրավասու չէ ոչինչ ասել և այստեղ է միայն նրանց աջակցելու և կենդանի պատ կազմելու, որպեսզի ոստիկանների կողմից բռնություններ չլինեն ցուցարարների հանդեպ:
Պայքարի ակցիան կազմակերպող ՚Ոչ թալանին քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է քիչ անց նորից լինել Բաղրամայան պողոտայում: Եվ իրենց պահանջը շարունակում է մնալ թանկացման վերաբերյալ որոշման կասեցումը, հրաժարվում են ՀՀ նախագահի հետ հանդիպել:
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ով քիչ առաջ է միացել ցուցարարներին, հայտնեց, որ նախագահի հետ հանդիպումից հրաժարվելը ճիշտ քայլ էր, քանի որ Սերժ Սարգսյանը կարողանում է նման դեպքերում փափուկ բարձ դնել մարդկանց գլխի տակ՝ չլուծելով խնդիրը:
Ա. Բախշյանի խոսքով, նախագահի կողմից ավելի սազական քայլ կլիներ հեռուստատեսության միջոցով ամբողջ հանրությանը դիմելը և ոչ թե մի քանի հոգուց բաղկացած պատվիրակություն ընդունելու առաջարկը: