Հայտնի է ՄԻԵԴ-ում ՀՀ նոր դատավորի անունը

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները ընտրեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ։

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության նոր դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը՝ ստանալով քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությունը։  Այս մասին Իրավաբան.net -ին հայտնեց  ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ Արմեն Հարությունյանը ստացել է 119 ձայն, Լիանա Հակոբյանը` 23 և Արա Ղազարյանը` 15: Քվերակել է 190 հոգի, մյուս քվերաթերթիկները անվավեր են եղել:

Հիշեցնենք, որ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի թեկնածուները երեքն էին` միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, դատավոր Լիանա Հակոբյանն ու ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել