Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և իր խոսքը սկսեց այսպես. «Առավոտյան որոշ ոստիկաններ ոչ համաչափ գործողություններ են կատարել…»: Սակայն նրան թույլ չտվեցին խոսքը շարունակել:
Ցուցարարներից Արմեն Մկրտչյանը ասաց. «Որո՞շ, թե՞ բոլոր ոստիկանները: Պարոն Օսիպյան, այստեղ շոու անելու կարիք չկա, առավոտյան դեպքերը Ձեր աչքի առջև են տեղի ունեցել, կարող էիք կանխել»:
Այդ պահին ինչ-որ մեկը խփեց և Օսիպյանի գլխարկը գցեց գլխից: Օսիպյանի հրահանգով արարքը կատարողը բերման ենթարկվեց:
Այնուհետև Վալերի Օսիպյանին ցուցարարները ասացին. «Հաջողություն, պարոն Օսիպյան: … Ով մեզ հետ համամիտ չէ, թող լքի հարթակը»: