«Ազատության» հրապարակում քիչ առաջ մեկնարկել է համախմբան արշավը. այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած դեպքերից հետո ժողովուրդը հավաքվել է և շարունակում է իր պայքարն ընդդեմ թանկացման:
Հրապարակում հավաքված հանրությունը քիչ առաջ ծափողջյուններով դիմավորեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանին: «Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Ավելին խոսել չեմ կարող, ոստիկանության բաժնից նոր եմ դուրս եկել»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Մաքսիմը հայտնեց նաև, որ այսօր նույնպես երթով շարժվելու են դեպի Բաղրամյան 26:
Նշենք նաև, որ այսօրվա ակցիան լուսաբանում նաև միջազգային լրատվամիջոցներից ներկա գտնվող լրագրողներ: