Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ծաղկում է ապրում. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյանը գրառման միջոցով հայտնել է իր մտահոգությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի և ոստիկանության կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառման վերաբերյալ: Տեղադրելով միջադեպին վերաբերող նյութը, Սերժ Թանկյանը գրել է.

«Այս հոդվածն ինձ 3 բան է ասում.
1) մոնոպոլիստական օտարերկրյա սեփականություն հանդիսացող կոմունալ ընկերությունները պետք է ազգայնացվեն և խստորեն կանոնակարգվեն ու անկախ աուդիտի ենթարկվեն,

2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ծաղկում է ապրում, և

3) խաղաղ քաղաքացիական անհնազանդության նախկին հաջող ակցիաները անարդարացի ծրագրերի դեմ, ինչպես հասարակական տրանսպորտի գների բարձրացման դեմ, տալիս են իրենց պտուղները:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել