Ոստիկանները բերման ենթարկվածների ծնողներին չեն թույլատրում բաժանմունքի դիմաց նստել

Կենտրոնի ոստիկանության դիմաց հավաքվել են բերման ենթարկվածների ծնողները, նրանք փորձում են հետաքրքրվել, թե երբ բաց կթողնեն իրենց հարազատներին, ովքեր 3 ժամից ավելի ձերբակալված են ու ոչ մի տեղեկություն չկա: Ակտիվիստների ծնողները արևից խուսափելու համար փորձում էին նստել ոստիկանության բաժանմունքի դիմաց՝ աստիճանների վրա, որտեղ հով է, սակայն դուրս ու ներս անող ոստիկանները նրանց հորդորում էին չնստել այդտեղ՝ պնդելով, որ հակաօրինական գործողություններ են անում, թույլ չի տրվում:

Ակտիվիստներից Անդրանիկ Հարությունյանի մայրը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ իր որդին մասնակցել է նաև Մարտի 1-ի ակցիաներին, վնասել է աչքը, իսկ այժմ բերման է ենթարկվել: Մայր փոխանցեց, որ իր որդուն նախ տարել են հիվանդանոց, այնուհետև ոստիկանության բաժանմունք:

Նշենք, որ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց արդեն 3 ժամ անցել է, նրանց կարգավիճակ պետք է տան կամ էլ բաց թողնեն:

Հավելենք, որ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը և Վաղինակ Շուշանյանն այս պահին նույնպես 3 ժամից ավելի գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել