Բաղրամյան պողոտայի սկզբնամասում են արդեն գտնվում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները: քիչ առաջ նրանց մոտեցավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ասաց, թե խնդրի լուծման քաղաքակիրթ ձև կա. առաջարկեց ակցիայի մասնակիցն իրենցից երեք հոգանոց պատվիրակություն ընդունել` նախագահին հանդիպելու համար: Ավելի ուշ նա առաջարկեց ցուցարարներից 5-ին գնալ Սերժ Սարգսյանի հետ ընդունելության:
Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները չեն համաձայնում, բոլորը վանկարկում են, որ համակարգողն իրենք են: Պահանջում են, որ առանց հանդիպման նախագահը կասեցնի թանկացման մասին որոշումը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին էլեկտրաէներգիայի գինը թանկացել է 6.93 դրամով: