Ուշադրություն. ԱԺ-ն ընդունեց նոր փոփոխությունները

Այսուհետ ամբողջական ձևակերպմամբ կսահմանվի հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ հասկացությունը, 2017թ. հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկ վարելու գործատուի պարտավորությունը կհանվի, աշխատանքային պայմանագրում կամրագրվի փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակն ու դրա տեղեկությունները:

Այս և այլ փոփոխություններ ներառված են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծում: Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 22-ին, երկրորդ ընդունմամբ և ամբողջությամբ ընդունեց այս նախագիծը: Ձայների հարաբերակցությունն այսպիսին էր՝ կողմ 65, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 32:

Նախագծում կարդում ենք, որ դրա կարգավորման նպատակը իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, Օրենսգրքի ոչ հստակ, տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաև Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին Օրենսգրքի դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությունն է:

Նախագծում կարդում ենք, որ դրա կարգավորման նպատակը իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, Օրենսգրքի ոչ հստակ, տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաև Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին Օրենսգրքի դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությունն է:

1. Նախագծով իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին տրվել են հետևյալ լուծումները.

1) գործատուի համար սահմանվել է հստակ պարտավորություն աշխատանքային պայմանագրի և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակն աշխատողին տրամադրելու մասին,
2) ամբողջապես տարանջատվել են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող` աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կիրառման կարգը, և հստակեցվել են դրանցում ներառվող հիմնական պայմանները,
3) հստակ կարգավորվել է աշխատանքային պայմանագրով սահմանված փորձաշրջանի ժամկետն ավարտվելուց հետո աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքը,
4) սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու կողմերի իրավունքի տրամադրման հարցը,
5) նախատեսվել է վաթսունհինգ տարին լրացած անձանց աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, մասնավորապես. այդ հիմքով գործատուին վերապահվել է իրավունք` վաթսունհինգ տարին լրացած անձի աշխատանքային պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով, որը համապատասխանում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» որոշման պահանջներին,
6) համատեղությամբ աշխատանքային հարաբերությունների կարգավորման դրույթները խմբագրվել են և հստակեցվել է համատեղությամբ աշխատողի ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը,
7) աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիմնական պայմանները ներառվել են աշխատանքի էական պայմանների մեջ,
8) աշխատողի համար ակնհայտ բարենպաստ, աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում գործատուի կողմից աշխատողին ծանուցման պահանջը հանվել է,
9) որոշակի ժամկետով կնքված աշախատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև փորձաշրջանի անբավարար արդյունքների հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ գործատուի կողմից ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքերը ևս ներառվել են տուժանք վճարելու գործատուի պարտավորությունների մեջ,
10) սահմանվել է գործատուից անկախ պատճառով, Օրենսգրքով սահմանված ժամկետում աշխատողին վերջնահաշվարկ վճարելու անհնարինության դեպքում վերջնահաշվարկի կատարման կարգը,
11) սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունը,
12) կարգավորվել են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի լուծման, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատողների աշխատանքից ազատվելու դեպքերում վերջնահաշվարկ վճարելու հետ կապված հարաբերությունները,
13) հստակեցվել է աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում` աշխատանքային պայմանագրի լուծման իրավական հիմքը, ըստ որի նախատեսվել է, որ աշխատանքային պայմանագրի լուծումն այս հիմքով հնարավոր է, եթե աշխատողը աշխատանքից ազատման համար հիմք հանդիսացող խախտումը կատարելուց առաջ` վերջին մեկ տարվա ընթացքում ունի չհանված կամ չմարված երկու կարգապահական տույժեր,
14) ամբողջացվել է արտաժամյա աշխատանքի հասկացության շրջանակը, ըստ որի խմբագրական փոփոխություններ են առաջարկվել Օրենսգրքի 144-րդ հոդվածում,
15) հստակեցվել են օրենքով սահմանված կարգով աշխատավարձի փոփոխման վերաբերյալ աշխատողներին տրվող ծանուցումների կարգն ու ժամկետները,
16) սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը, մինչև 6 ամիս ժամկետով համատեղությամբ աշխատողների համար ամենամյա արձակուրդների տրամադրման ժամկետի համար սահմանվել է բացառություն,
17) հստակեցվել է մասնագիտական ուսուցում կազմակերպելու, դրանցում ներառվող անձանց շրջանակը, ուսուցման ընթացքում գործատուի կողմից ուսուցանվող անձի վճարի տեսակը,
18) սահմանվել է գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի բողոքարկման ժամկետը:

2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով տրվել են հետևյալ լուծումները.

1) սահմանվում է մինչև տասնչորս տարեկան անձանց աշխատանքային գործունեության թույլատրելի ոլորտները, սահմանվել է նրանց անունից աշխատանքային պայմանագրեր կնքելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, այդ անձանց աշխատաժամանակի ռեժիմը և հանգստի ժամանակը.
2) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ աշխատանքային պայմանագրում նախատեսվում են ներառել ամենամյա արձակուրդի և աշխատաժամանակի տևողություները,
3) աշխատանքի էական պայմաններում ներառվում են աշխատանքի վարձատրության որոշման ձևը, աշխատանքային պայմանագրի տեսակը,
4) վերացվում է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու գործատուի իրավունքը,
5) աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվում է աշխատողի պահանջով,
6) սահմանվում է պահումների և գանձումների հետևանքով աշխատողին նվազագույն աշխատավարձի չափից պակաս աշխատավարձի վճարման արգելք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել