2015թ սեպտեմբերի 26 – հոկտեմբերի 4-ը Գերմանիայում կկայանա Անցումային հասարակություն. Կովկասը և Բալկանները հակամարտությունների և հաշտության փուլերի միջև թեմայով ամառային դպրոցը: Այդ մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում է ARMACAD-ը:
Միջազգային ամառային դպրոցի ուշադրության կենտրոնում կլինեն հիմնականում երկու տարածաշրջանների միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Քանի որ միջոցառուման և կազմակերպիչների հիմնական ուղղվածությունը միջազգային և միջդիսցիպլինար տիրույթում է, քաջալերվում է հայտնի գիտնականների, համապատասխան հետաքրքրություն ունեցող խմբերի և միջնորդական առաքելությամբ համաշխարհային դերակատարների մասնակությունը, ովքեր նպատակ ունեն բարելավել քաղաքական առաջնորդների բարոյական սկզբունքները և զարգացնել խաղաղեցման գործընթացների ուղղությամբ տարվող ջանքերի նկատմամբ այլընտրանքային մոտեցումները:
Ամառային դրոցին դիմելու վերջնաժամկետն է 2015թ. հունիսի 30-ը: Դիմումի հայտը պետք է ներառի
• Մոտիվացիոն նամակ
• Ընթացիկ հետազոտական ծրագրի կարճն կարագրություն
• Կոնտակտային տվալներով ինքնակենսագրական
• Ներկա գիտական աստիճանի վկայականի կրկնօրինակը
• Գիտական հրատարակումների ցուցակը (եթե առկա է)
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ Summer School – Societies in Transition. The Caucasus and the Balkans Between Conflict and Reconciliation.