Այսօր ոստիկանների հետ բանակցություններից հետո էլեկտրաէներգիայի դեմ ակցիայի մասնակիցները կոչ արեցին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին գալ Ազատության հրապարակ: Ակտիվիստները մտահոգված են, որ կլնեն սադրիչներ կամ էլ ոստիկանները բռնի ուժ կգործարկեն: Նրանք կոչ արեցին օմբուդսմենին հենց Ազատության հրապարակից պաշտպանել ցուցարարների իրավունքները: