Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հունիսի 19-ին, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.21-ին, մարվել` 13.28-ին: Այրվել է «Մերսեդես» մակնիշի 34 ZU 503 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը: