Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 5, խարդախության` 7, մաքսանենգության` 2, յուրացման, հարկերից խուսափման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք: ՀՀ ոստիկանությունից հաղորդեցին, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: