Հասարակական կազմակերպությունների մասին օրենքը գտնվում է շրջանառության մեջ: Այսօր Ւրավաբան.net-ի լրագրողի հարցին պատասխանելով՝ ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա հավելեց. «Կարծում եմ, որ մինչև աշնանային նստաշրջան այդ օրենքը կառավարությունը կկարողանա ներկայացնել Ազգային ժողով»:
Հիշեցնենք՝ օրենքի նախագծով նախատեսվել են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են ոլորտի կատարելագործմանը, հասարակության քաղաքական համակարգում քաղաքացիական ինստիտուտների դերի բարձրացմանը, դրանց կազմակերպական և ֆունկցիոնալ կարողությունների ամրապնդմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը: Այդ նպատակով՝ առաջարկվող նախագծով տրվել է ՀԿ-ների դասակարգման յուրօրինակ մոդել, որը, թեև ուղղակի ազդեցություն չունի գործառութային ասպեկտի վրա, սակայն այն կարող է ապահովել բովանդակային նոր մոտեցում՝ ՀԿ-ների գործունեության կամ դրանց ընկալման նոր մոդելավորմամբ և հիմք հանդիսանալ ինստիտուցիոնալ ամրապնդման, արժեքային վերաիմաստավորման ու զարգացման համար: