Շանթ Հարությունյանն ու ընկերը հանրակացարանային պայմանների փոխարեն նախընտրել են խուց տեղափոխվել

Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի դիմումները բավարարվել է և այսուհետ նրանք պատիժը կկրեն խցային պայմաններում: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Մինչ այս տեղեկացրել էինք, որ մայիսի 12-ին` ժամը 18:00-ին հացադուլ է հայտարարել ամբաստանյալ Շանթ Հարությունյանը:

«Եթե նախկինում դատապարտյալներն իրենց պատիժը կրում էին կիսաբաց պայմաններում, ապա հիմա կիսաբաց է»,- ասաց պարոն Ղլեչյանը: Փորձեցինք հասկանալ, թե որն է տրամաբանությունը, որ դատապարտյալները խցային պայմանները նախընտրում են հանրակացարանայինից: Մեր այն հարցին, թե որևէ պատճառաբանություն չեն բերել Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը, ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետը պատասխանեց. «Չեմ կարող ասել, իրենք այդպես են ուզում, դա իրենց իրավունքն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել