ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4-ամյա երեխայի՝ հոսանքահարության հետևանքով մահանալու դեպքի առթիվ:
ՔԿ-ից հաղորդում են, որ 2015թ. հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «էլեկտրահարություն» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 4 տարեկան տղան, գիտակցության չգալով, մահացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է , որ երեխան էլկտրահարվել է Շինարարների 29 շենքի բնակիչներից մեկի կողմից շենքի բակում գտնվող ավտոտնակի տանիք բնակարանից տարված հոսանքալարով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն։
Լուսանկարները՝ դեպքի վայրից