Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համագործակցության արդյունքում՝ 2014 թ. հոկտեմբեր 31-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ուելցեն քաղաքում ձերբակալվել և 2015 թ. հունիսի 12-ին Ֆրանկֆուրտ-Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Ռոբերտ Խ.-ն, որը 2011 թ. օգոստոցի 12-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: Ռոբերտ Խ.-ն փոխանցվել է Արտաշատի բաժնի ծառայողներին: Խափանման միջոցը` կալանք: