Ի՞նչ լուծում կտրվի Սևանի ՃՈ հենակետի մոտ ճանապարհային նշանի տեսանելության խնդրին

Մինչ այս տեղեկացրել էինք, որ Սևանի ՃՈ հենակետի մոտ երրորդ գծով երթևեկելու դեպքում վարորդները հաճախ ստիպված են լինում խախտել ճանապարհային նշանը: Այստեղ երթևեկության երրորդ գոտին միայն շրջադարձ կատարելու համար է: Վարորդները մինչ այս երթևեկում են այս գոտով, այնուհետև ստիպված խախտում կանոնը՝ ուղիղ գնալով կամ էլ շրջադարձ կատարում:

ՃՈ-ից փոխանցեցին, որ մեր հրապարակումն ուսումնասիրել են ու դիմել Կապի և տրանսպորտի նախարարությանը խնդրին թերությունը վերացնելու նպատակով: Թեև մեզ դիմած վարորդներն առաջարկում էին նշանը տեղադրել շրջադարձ կատարելու հատվածից մի քանի մետր հեռավորության վրա, որ ստիպված չլինեն խախտել կանոնները և տուգանվել դրա համար, սակայն ՃՈ-ից տեղեկացրին, որ խնդիրներ առաջացել են այս հատվածում տնկված թփերի հետ, որոնք տեսանելի են դարձնում նշանը:

Բացի այդ, մենք նաև արձանագրել էինք, որ այս հատվածում վարորդներին ողջունող և զգուշացնող պաստառներով սյուների վրա դրված է տեսախցիկ, ՃՈ-ից հաստատեցին այն հանգամանքը, որ այս տեսախցիկը տարածքի վերահսկման համար է նախատեսված, ոչ թե խախտումների արձանագրման:

Կարդացեք նաև՝ Սևանի ՃՈ հենակետի մոտ վարորդները հաճախ ստիպված խախտում են կատարում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել