Ի՞նչ եղավ այն բանից հետո, երբ վարչապետը առաջարկեց կրճատել գործուղումների քանակը

«Գործուղումները պետք է կրճատենք»,- մայիսի 27-ի կառավարության նիստին հստակ հանձնարարական տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ հունիսի 1-3-ը հենց նա գնաց գործուղման, վարչապետին ժամանակավորապես փոխարինեց Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Այս կրճատման հրանահնգին հաջորդեցին նոր գործողումները, միայն վերջին օրերին՝ հունիս ամսին, ՀՀ վարչապետը գործուղման 7 որոշման տակ է ստորագրել:

Հիշեցնենք՝ կառավարության նիստին Հովիկ Աբրահամյանը նաև ասել էր. «Այո, պետք է անպայման գնան մեր պատվիրակությունները, բայց հարկավոր է նվազ կարևոր գործուղումները կրճատել: Աշխատակազմին նման հանձնարարական եմ տալիս, որ ուսումնասիրի հարցը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել