Ուշադրություն վարորդներին. խուսափեք Նորագավիթով երթևեկելուց

Այս պահին խցանում է տեղի ունեցել Նորագավիթի ճանապարհին: Խցանումը բավականին երկար է ձգվում:

Մինչ այս տեղեկացրել ենք, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում էր երթևեկել Նորագավիթ 1-ին փողոցով, որտեղ խցանումներ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել