Թուրք լրագրողի Երևանում վրաերթի ենթարկվելու տեսանյութը հայտնվել է համացանցում

Համացանցում է հայտնվել թուրք լրագրողուհի Գայե Ջոշարի վրաերթի տեսանյութը: Հիշեցնենք, որ Գայեն «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից հրավիրված փորձագետ-լրագրող էր, ով այս տարվա հունվարի 7-ին մահացել էր հիվանդանոցում` Երևանի կենտրոնում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:

ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (երթևեկության կանոնները խախտելը) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Կան տեղեկություններ, որ լրագրողն այդ օրը ընկերների հետ երեկույթի է մասնակցել և գինովցած է եղել: Տեսանյութում երևում է, որ մինչ մեքենայի նրան բախվելը, եղել է փողոցի կենտրոնում պառկած: 

Լուսանկարում` Գայե Ջոշարին է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել