Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 5-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա» մակնիշի 31 OP 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոճանապարհի եզրաքարերին և հայտնվել կանաչապատ գոտում. վարորդ՝ 1964 թ. ծնված Հ. Մ.-ը ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Մինչ-հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազ բալոնի փականը: