Դատախազի նկատմամբ հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիք տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, մայիսի 29-ին դատական նիստի ընթացքում օրենքով սահմանված իր լիազորություներն իրականացնող մեղադրողի նկատմամբ ամբաստանյալի կողմից խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիքներ տալու դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով 04.06.2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել