ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները քննարկեցին փոխգործակցությանն առնչվող հարցեր

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։
Զրուցակիցներն անդրադարձան ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների՝ Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել