Անվտանգ երթևեկություն` 29 րոպեով. ակցիա խաչմերուկների՝ լուսացույցով կամ գծանշումներով չկարգավորվող տարածքներում

Մայիսի 29-ին՝ ուրբաթ, ժամը 13:29, Վանաձորի, Գյումրիի, Արմավիրի ու Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնները (ՔԵԿ) միաժամանակ կազմակերպեցին ակցիա` քաղաքի բանուկ խաչմերուկներում պարզելով երթևեկությունը կարգավորող նշաններ:

Մարզային կենտրոնների անդամներն ու վտանգավոր երթևեկությամբ մտահոգ երիտասարդները, պարզելով լուսացույցերի ու հետիոտնային անցումների նշանները պատկերող պաստառներ, կանգնեցին քաղաքի այն խաչմերուկներում, որտեղ չկան լուսացույցեր կամ գծանշված անցումներ: Ակցիայի մասնակիցները 29 րոպե «փոխարինեցին » լուսացույցերին ու չգծանշված անցումներին՝ հետիոտների համար ապահովելով անվտանգ երթևեկություն:

Ակցիայի նպատակն էր ուշադրություն հրավիրել խնդրի վրա՝ հորդորելով պատասխանատու կառույցներին երթևեկությունը դարձնել անվտանգ: ՔԵԿ անդամները հետևողական են լինելու խնդրի լուծմանը:

Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի և Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոններ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել