Մեքենայի անսարքությունից մինչև մգեցված ապակիներ. 3 տուգանք

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածով մի քանի տուգանքներ են նախատեսված, որոնք պետք է նկատի առնել` նախքան ավտոմեքենան անսարք վիճակում պահելը կամ էլ մեքենայի վրա առանց թույլտվության փոփոխություններ անելը: Այսպես`

1. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն` 5 000 դրամով:

2. Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` 20 000 դրամ:

3. Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել