Կին և տղամարդ` մշտական պայքար

Թեև ծնվում ենք տարբեր, սակայն ձեռք ենք բերում հավասար իրավունքներ: Տղամարդ և կին, գենդերային հավասարություն… այսօր արդիական համարվող թեմաներից են: «Կարծում եմ մեր օրերում գենդերային հավասարություն ասվածը լոկ տառակազմություն չէ. ներկայումս կանանց զգալի մասը տեղյակ է իր իրավունքներից և կարողանում է դրանք պաշտպանել»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Կինը դադարել է ընկալվել զուտ որպես ընտանիքի մայր և տնային տնտեսուհի, կանայք զբաղեցնում են պետական ամենատարբեր պաշտոններ և կատարում ամենատարբեր բնույթի աշխատանքներ, և անընդունելի է սեռի հիման վրա խտրական վերաբերմունքի դրսևորումը:

«Կանանց նկատմամբ բոլոր ձևերի խտրականության վերացման մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` կանանց նկատմամբ խտրականություն հասկացությունը նշանակում է սեռի հատկանիշով ցանկացած տարբերություն, բացառություն կամ սահմանափակում, որն ուղղված է տղամարդկանց և կանանց իրավահավասարության հիման վրա քաղաքական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից կանանց օգտվելու թուլացմանը կամ ի չիք է արձնում դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը` անկախ նրանց ընտանեկան դրությունից:

Իրավաբանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սեռական խտրականությունը. աշխատանքային, ամուսնաընտանեկան և այլ հարաբերություններում կանայք ունենա տղամարդկանց հավասար իրավունքներ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել