Պաշտոնից ազատում և նոր նշանակում՝ Վլադիմիր Գասպարյանի հրամանով

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հրաման է ստորագրել՝ նշանակված պաշտոնից ազատելով ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանին: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ աղբյուրի՝ Արա Դավթյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով այս պաշտոնին նշանակվել է Գևորգ Ազիզյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել