Ապրիլի 30-ին ապրիլի 28 –ի համեմատ շուրջ 10 %-ով, ավելի կոնկրետ`9.64 %ով աճել է եվրոյի փոխարժեքը: Այսօր արդեն մեկ եվրոն ՀՀ առևտրային բանկերի կողմից վաճառվում է 539 նվազագույն և 545 ՀՀ դրամ առավելագույն գնով` այն դեպքում, երբ մեկ շաբաթ-տասն օր առաջ այդ ցուցանիշներն էին համապատասխանաբար` 511 և 515 ՀՀ դրամ:
Ինչ վերաբերում է դոլարին, ապա այն ևս աճի միտում ունի, սակայն ավելի նվազ տեղաշարժ է գրանցել`առքի ու վաճառքի դեպքում համապատասխանաբար` 1.20 և 1.42 տոկոս աճ արձանագրելով:
Մեկ դոլարի առքի նվազագույն փոխարժեքն այսօր 475 է, առավելագույնը` 477.50, իսկ վաճառքինը` 480 և 482 ՀՀ դրամ:
Ռուսական ռուբլին ևս բարձրացել է 0,07 և 0.11 ՀՀ դրամի չափով: