Քաղծառայող աշխատելու համար աշխատանքային գրքույկում կեղծ տվյալներ են գրել

32-ամյա Քնարիկ Գ-ն մեղադրվում է այն բանի համար, որ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը ստանալու համար աշխատանքային գրքույկում կեղծ տվյալներ է նշել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության, քաղաքացիական ծառայության խորհրդում 2014թ. սեպտեմբերի 3-ին անցկացվող հիշյալ պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում մասնակցելու նպատակով իր հոր՝ Սամվել Գ-ի և վերջինիս ծանոթի օժանդակությամբ ձեռք է բերել և 2014թ. հուլիսի 29-ին ՀՀ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովին է ներկայացրել աշխատանքային գրքույկր, որտեղ եղել են կեղծ նշումներ, թե 2008թ. ապրիլի 10-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժասանիտարիայի պետական տեսչության Շիրակի մարզի կառույցի Գյումրու տարածաշրջանի լաբորատորիայում որպես մանրէաբան է աշխատանքի րնդունվել և 2010թ. մայիսի 28-ին աշխատանքից ազատվել է, և  2010թ. հունիսի 11-ին ընդունվել է ՀՀ Շիրակի մարզի Գոգհովիտի գյուղապետարանում՝ աշխատանքի՝ որպես աշխատակազմի քարտուղար:

Քնարիկի հորը՝ 65-ամյա Սամվել Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր դուստրը հիշյալ պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում մասնակցելու համար չունի համապատասխան աշխատանքային ստաժ, վերջինիս կողմից պաշտոնական կեղծ փաստաթուղթ օգտագործելուն օժանդակելու նպատակով 2014թ. հուլիս ամսվա րնթացքում, իր ծանոթ Գոգհովիտ համայնքի ղեկավար Արտուշ Մ-ից ձեռք է բերել և Քնարիկին հանձնել նրա անվամբ կեղծ տվյալներով լրացրած իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող  աշխատանքային գրքույկը:

Արտուշ Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գոգհովիտի գյուղապետարանում զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնր, լինելով պաշտոնատար անձ, 2014թ. հուլիս ամսվա րնթացքում  իր ծանոթին լավություն անելու նպատակով,  Քնարիկ Գ-ի աշխատանքային գրքույկում կատարել է ակնհայտ կեղծ գրառումներ, թե նա 2010թ. հունիսի 11-ին ՀՀ Շիրակի մարզի Գոգհովիտի գյուղապետարանում որպես աշխատակազմի քարտուղար աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, դրանց տակ ստորագրել է և դրել Գոգհովիտի գյուղապետարանի կնիքի դրոշմր, որից հետո կեղծ փաստաթուղթը հանձնել իր ծանոթին:

Գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և քննվելու է դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Երեք ամբաստնյալների նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել