Անհատ ձեռնարկատերերին և նոտարներին տրվում են նպաստներ

Անհատ ձեռնարկատերերին և նոտարներին տրվում են հետևյալ տեսակի նպաստները`

  1. հիվանդության,
  2. պրոթեզավորման,
  3. հղիության ու ծննդաբերության,
  4. ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

Անհատ ձեռնարկատերերին և նոտարներին տրվող նպաստները հաշվարկում, նշանակում և վճարում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը (տարածքային բաժինների միջոցով)` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:
Նպաստ ստանալու համար ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձն իր` որպես ապահովադիր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում դիմում, հետևյալ կից փաստաթղթերով`
1) բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը, իսկ սույն կարգով սահմանված դեպքերում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը.
2) հարկային մարմնի տված տեղեկանքը ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի մասին.
3) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում` հիվանդ երեխայի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, իսկ մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում` նաև առողջարանային ուղեգրի լուսապատճենը:
Անհատ ձեռնարկատերերին և նոտարներին նպաստ վճարվում է օրենքով սահմանված ժամանակաշրջանի բոլոր օրացուցային օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը (բացառությամբ ժամանակավոր դադարեցումը) կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):
Անհատ ձեռնարկատերերին և նոտարներին նպաստ չի վճարվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումից (այդ թվում` ժամանակավոր դադարեցումից) կամ նոտարի պաշտոնավարման ավարտից հետո:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել