Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ։ Վերջին երկու այդպիսի դեպքերը. Կառավարության նիստում արտահայտած միտքը տգիտության պահով և Լևոն Տեր Պետրոսյանի մասին այսօրվա հնչեցրած գնահատականը։
Այս մասին գրառում է կատարել Հովիկ Աղազարյանը։
«Առաջին դեպքում առարկություններ չունեմ։ Երկրորդ դեպքում մեկ առարկություն և մեկ դիտարկում։ Գտնում եմ, որ առաջին նախագահը ճիշտ քայլ է արել այցելելով Գարեգին Բ-ին։
Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա ասեմ, որ այդ կոնտեքստում Լևոն Տեր Պետրոսյանին Վազգեն Սարգսյանից և Վանո Սիրադեղյանից տարանջատելը էժանագին մանիպուլյացիա է և ըստ նպատակահարմարության ճշմարիտ լինելը իրական ու դիվային նպատակները թաքցնելու անհաջող փորձ»,-նշել է Աղազարյանը։