Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունիսի 5-ին հրամաններ է ստորագրել, համապատասխան որոնց՝
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Դավիթ Սամվելի Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետ։ Նա ազատվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետի պաշտոնից։
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչության վարչության ավագ քննիր երկրորդ դասի խորհրդական Նարեկ Դավիթի Գզիրյանը 6 ամիս ժամկետով գործուղվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։