Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին ոստիկանություն է ներկայացել

Դանկահարության համար մեղադրվող և շուրջ 9 ամիս հետախուզության մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին այսօր ներկայացել է ոստիկանություն. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Նա հայտնեց նաև, որ իր պաշտպանյալի հանդեպ ընտրված կալանքը` որպես խափանման միջոց վերահսկող դատախազի կողմից վերացվել է և ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին:

Փաստաբան Կ. Գրիգորյանը նշեց նաև, որ Սեդրակ Օսիպյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Ոչ, նա չէ դանակահարել»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: 22-ամյա Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել