Կալիֆորնիայի 21-ամյա բնակչուհի Ժասմին Թելթոուն մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ: Նա դանակի հարվածներ է հասցրել ամուսնու պարանոցի շրջանում։
Ինչպես հայտնում է Merced Sun-Star-ը, շաբաթ օրը ամուսինների մեջ թեժ վիճաբանություն է սկսվել, այն բանից հետո, երբ կինը ամուսնու բջջային հեռախոսի մեջ մերկ կնոջ լուսանկարներ է գտել: Ոստիկանության տեղեկություններով, վիճաբանության հետևանքով կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 34-ամյա ամուսնուն:
Թելթոուն ձեբակավել է` մահափորձ կատարելու կասկածանքով:
Ամուսինը կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել: Վերջինիս բժշկական օգնություն է ստացել և դուրս գրվել հիվանդանոցից: