Կալանավորված դատավորի մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել. փաստաբան

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի՝ Խաչատուր Խաչատրյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Փոխանցեց դատավորի փաստաբան Կարեն Թումանյանը: Նա հայտնեց, որ որևէ գործողություն չի կատարվել իր պաշտպանյալի դեպքի առթիվ:

Հարցին, թե դատավորը շարունակում է օգտվել իր լռության իրավունքից, իրավապաշտպանը նշեց. «Ինչ որ եղել է մինչև վերջին հրապարակումները, դրանից հետո որևէ գործողություն չի կատարվել՝ որևէ ձևով, որևէ եղանակով կամ այլ ձևով մասնակցություն չի եղել»,- հավելեց պարոն Թումանյանը:

Հիշեցնենք` ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն` Խաչատուր Խաչատրյանն իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Նա կալանավորված է: Փաստաբան Կարեն Թումանյանը մինչ այս հաղորդել է, որ դատավորն իրեն մեղավոր չի ճանաչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել