ՃՏՊ Գյումրիում

Փետրվարի 27-ին, ժամը 20.18-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հիսունամյակի փողոցում` դատարանի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ2106» մակնիշի 34AT263 պ/հ (վարորդ Ա. Ն.) և «Օպել» մակնիշի 34VO530 (վարորդ Մ. Ղ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել