Մարտի 1-ը ամենավառ հակադեմոկրատական դեպքն է. ՄԻԵԴ դատավորի թեկնածու Արմեն Հարությունյան

Մարտի մեկին տեղի ունեցածը ամենավառ հակաժողովրդական դեպքն է ՀՀ անկախության ողջ ընթացքում. ՄԻԵԴ դատավորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուոլում այսպես ասաց դատավորի հավակնորդ, նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը:

Իսկ հարցազրույցից հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե արդյո՞ք մարտի մեկից հետո իրավական ամբողջական գնահատական տրվեց Մարտի մեկին, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Եթե տված լինեին, այդ մասին չէի խոսի»:

Իսկ այն հարցին, թե նա համարվում է իշխանությունների թեկնածուն և կարծես կա շահագրգռվածություն` նրան ՄԻԵԴ-ում դատավոր դարձնելու ուղղությամբ, Արմեն Հարությունյանն ասաց, որ դա սուբյեկտիվ մեկնաբանություն է, ինքն արդեն հինգ տարի է որևէ կապ չունի ոչ Հայաստանի, ոչ էլ հայաստանյան իշխանությունների հետ, ավելին` նույնիսկ մտադրություն չունի Հայաստան վերադառնալու:

Եվ այն հակադարձմանը, թե այդ դեպքում ինչու՞ է ցանկանում ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր դառնալ, պատասխանեց.«Դա բարձր պաշտոն է: Իսկ ինչու՞ պիտի չցանկանամ, որովհետև ՄԱԿ-ում բարձրաստիճան պաշտոնյա՞ եմ: ՄԻԵԴ-ում դատավոր լինելն ավելի բարձր պաշտոն է»:

Իսկ թե ինչպես է գնահատում իր հարցազրույցը, Արմեն Հարությունյանն ասաց, թե ներկայացրել է ամենը, ինչ գիտեր ու նշեց նաև, թե իր համար բավականին դժվար էր հարցազրույցին ներկայանալը, քանի որ ապրում և աշխատում է Ուկրաինայում, երեկ է միայն Երևան եկել, իսկ վաղը վերադառնալու է. «Ուկրաինայի վեց քաղաքականերում աշխատող մոնիտորինգային քառասուն հոգանոց խումբ եմ ղեկավարում, և թողել-եկել եմ, ուղեղս այնտեղ էր»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել