Քանի՞ դեպք և պատահար է արձանագրվել տոնական օրերին. ՏԿԱԻՆ-ը ամփոփում է

Հունվարի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ այս տարվա առաջին խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց տոն օրերին գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների մասին: Ընդհանուր առմամբ տոնական օրերին փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 472 դեպքի: 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին մինչև հունվարի 11-ը գրանցված պատահարների մասին: Արագածատոնի մարզում արձանագրվել է 30 դեպք, Արմավիրում` 14, Արարատում` 20, Լոռիում` 25, Կոտայքում` 22, Շիրակում` 34, Սյունիքում` 12, Վայոց Ձորում` 7, Տավուշում` 8 դեպք: Հիմնականում արձանագրվել են ՃՏՊ-ների, հրդեհների, արգելափակված ավտոմեքենաների և կենցաղային կանչեր:
Նախարարին զեկուցվեց նաև մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։

Արմեն Երիցյանը հանձնարարեց ակտիվացնել և կարճ ժամանակում ավարտին հասցնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման աշխատանքները։

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել