Մի քանի օր է, ինչ չի աշխատում ՀՀ ոստիկանության Police.am կայքի «Առցանց հարցում» բաժինը (Տես` լուսանկարում):
Այս բաժնի միջոցով վարորդներն իրազեկվում են տուգանքների մասին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Իրավաբան.net-ին փոխանցեցին, որ այս բաժնով զբաղվում է Ճանապարհային ոստիկանությունը, խնդրի մասին իրազեկել են ՃՈ-ին, քայլեր են ձեռնարկվում այն վերացնելու ուղղությամբ:
Ոստիկանությունից նաև հաղորդեցին, որ այս բաժինը արձակուրդներին միայն մեկ օր չի աշխատել, այն էլ մի քանի ժամով: Հիմնական պատճառը, ըստ աղբյուրի, ինտերնետային կապն է:
«Մինչև աշխատանքային օրվա ավարտը խնդիրը կվերացվի և վարորդները հնարավորություն կունենան տեղեկություններ ստանալ տուգանքների մասին»,- վստահեցրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: