Վերապատրաստումներ Փաստաբանների պալատում. Հունվար ամսվա ժամանակացույցը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2015 թվականի հունվար ամսվա վերապատրաստման դասընթացներին։ Հաղորդում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի վերապատրաստման հարցերով համակարգող Անի Ղարիբյանը:

Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:
Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.12.2014թ. թիվ 35/8-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված Փաստաբանների վերապատրաստման կարգի համաձայն’ (ուժի մեջ է մտնում 01.01.2015թ.)
1. Յուրաքանչյուր կիսամյակի (վեց ամսվա) համար փաստաբանը Կարգով նախատեսված ժամկետում և ընթացակարգով պետք է անցնի 12 (տասներկու) ակադեմիական ժամ (այսուհետ՝ ժամ, 1 (մեկ) ակադեմիական ժամը հավասար է 40 (քառասուն) րոպեի) վերապատրաստում: Կիսամյակի հաշվարկը՝ ա) սկսվում է հունվար ամսից և ավարտվում հունիսին (ներառյալ), կամ բ) սկսվում է հուլիս ամսից և ավարտվում դեկտեմբերին (ներառյալ).
2. Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 4 ժամ մասնակցությունը պարտադիր է:

Փաստաբանների վերապատրաստման դասընթացների հունվար ամսվա ժամանակցույցին կարող եք ծանոթանալ ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում:

Նշենք նաև, որ առաջին դասընթացները նախատեսված են հունվարի 14-ին՝ Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ թեմայով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել