Հակառակորդը երկու ուղղությամբ ներթափանցման փորձեր է ձեռնարկել. ԼՂՀ ՊԲ

Հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Աղբյուրը փոխանցում է, որ  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, երկու ուղղությամբ էլ դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են:

Փոխանցվում է նաև, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել