Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, «Սև նետ», Իստիգլալ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից` հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /7 արկ/ և  ՌՊԳ-7 տիպի նռնականետեր /14 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել