ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահող դատավոր Կարինե Ղազարյանի ղեկավարությամբ այսօր որոշեց անփոփոխ թողել 56 միլիոն 400 000 դրամի գողության մեջ մեղավոր ճանաչված Էդգար Կարաքեշիշյանի և Ա․Ա․-ի գործով վերաքննիչ բողոքը, այն ներկայացրել էր Ա․Ա․-ի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, ով խնդրել էր արդարացնել իր պաշտպանյալին:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը նիստերի դահլիճում մասնակիցները ընդունեցին սուլոցներով և «ամոթ-ամոթ» բացականչություններով:
Հիշեցնենք` գողությունը կատարվել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Էդգար Կարաքեշիշյանին և Ա․Ա․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Ա․Ա․-ին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:
Մանրամասները` տեսանյութում: