ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը հաղորդւոմ է, որ վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Գևորգ Գյոզալյանի և Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները:
ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն Խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքում որպես ՓՊ խորհրդի անդամ է ներգրավվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած փաստաբանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 21.11.2014թ. թիվ 403-Ա և 404-Ա որոշումներով արձանագրվել է, որ Գևորգ Գյոզալյանի փոխարեն խորհրդի անդամ է ներգրավվում փաստաբան Տիգրան Խուրշուդյանը (արտոնագիր 451), իսկ Նիկոլայ Բաղդասարյանի փոխարեն՝ փաստաբան Կարեն Սարդարյանը (արտոնագիր 1091)։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում փաստաբան Գևորգ Գյոզալյանին և Նիկոլայ Բաղդասարյանին՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կայացման գործում նշանակալից ներդրումների համար։
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը համալրվել է նոր անդամներով
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/11/Pastabanneri-palat-DSC00122-copy.jpg)