Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Բողոքի ակցիա դատարանի դիմաց

56,4 միլիոնի գողության մեջ որպես օժանդակող մեղավոր ճանաչված Ա․Ա․-ի հարազատներն ու ընկերներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, որը քննում է նշյալ գործը:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ` պահանջելով կայացնել արդարացի դատավճիռ:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ Էդգար Կարաքեշիշյանին և Ա․Ա․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:

Այս պահին դատարանում սկսվել է դատական վիճաբանությունների փուլը, պաշտպանական ճառով է հանդես գալիս Ա․Ա․-ի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել