Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 22.05-ին, գծային բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի, 1967 թ. ծնված Ալեքս Կառա Թադևոսյանը, նույն ինքը՝ Անաստաս Կարապետի Թադևոսյանը, որը 2001 թ. դեկտեմբերի 1-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով):
Խափանման միջոցը` կալանք:
Ա. Թադևոսյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: