ԼՂՀ փաստաբանների պալատը հուլիսի 7-ից ունի նոր նախագահ: Հուլիսի 5-ին պալատում ընտրություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Օլյա Ալթունյանը: Այս մասին հայտնում է karabakh-open.info կայքը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ`ընտրվել է նաեւ պալատի խորհրդի չորս հոգանոց նոր կազմ:
Փաստաբանական պալատն ունի 52 անդամ: