«Կամ 10-ը հոգով կամ ոչ ոք». ակցիայի մասնակիցներ

Վալերի Օսիպյանին հաջողվեց համաձայնություն ձեռք բերել քաղաքացիների հետ: Ակցիայի մասնակիցները պատրաստ են 10-ը հոգուց բաղկացած պատվիրակություն կազմել և մասնակցել հանձնաժողովի նիստին:

Սակայն հանձնաժողովից Վալերի Օսիպյանին պատասխանել են, որ  5 րոպե սպասեն: Քիչ առաջ աշխատակազմի ղեկավարը նորից հանդիպեց մասնակիցների հետ՝ հայտնելով, որ կարող է միայն 2 հոգի բարձրանալ:

Սա քաղաքացիներին բարկացրեց:  Օսիպյանը առաջարկեց քաղաքացիներին, որ կարող են  այդ 2-ը գնալ և համոզվել, որ իսկապես տեղ չկա: Դրանից հետո, երբ այդ 2-ը վերադառնան մյուս երկուսը կգնան և այսպես բոլորը կհամոզվեն, որ իսկապես տեղ չկա:

Քաղաքացիները այս առաջարկը ևս չընդունեցին. «Կամ 10-ը հոգով կամ ոչ ոք»:

Վալերի Օսիպյանը շարունակում է բանակցություններ վարել քաղաքացիների հետ՝ փորձելվ հանգստացնել քաղաքացիներինև զերծ մնալ կտրուկ քայլերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել